Վազքի սիրահարները վտանգի մեջ են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 15:59
Վազքի սիրահարները կարող են լուրջ վնաս հասցնել սրտին, քանի որ մարաթոնի ժամանակ սրտի մի մասը գործում է մի փոքր պակաս` անվանական ցուցիչներից:Ճիշտ է, ավելի լավ մարզված վազորդը ավելի պակաս է վնասում սիրտը: Այդ մասին տեղեկացնում Bloomberg Businesweek-ը` վկայաբերելով Health Day-ը: Բժշկագիտության պրոֆեսոր Էրիկ Լարոուզը ընդգծում է, որ տվյալ հայտնագործությունը մեզ հուշում է, թե «որքանով անհեթեթ է» համապատասխան ծանրաբեռնումը: Հետազոտությունները ցույց են տվել,որ վազքի ժամանակ փոփոխություններ են տեղի ունենում ձախ փորոքում, որը բաժանված է 17 սեգմենտների. վազքից հետո 53 տոկոս սեգմենտների գործունեությունը նվազում է: Լարոուզի կարծիքով` դա հանգեցնում է գերլարվածության. Հարևան սեգմենտները ընդունում են «էստաֆետը»`փոխհատուցելով նախորդ սեգմենտների աշխատանքի անբավարարվածությունը: Թեպետ աս իրողությանը` արյան մատակարարման հատկությունը փոփոխության չի ենթարկվում: Սակայն չմարզված վազորդների մոտ թթվածնի կլանումը ունի ցածր ցուցիչներ, և սիրտը հակված է լարվածության և անզգայացման. անհրաժեշտ է 3 ամիս ժամանակ`լիովին վերականգնման համար:






Facebook
Tweet This
Email This Post
