Գերմանիայում կհավերժացնեն գուշակ-ութոտնուկ Պաուլի հիշատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 15:31

Կհավերժացվի Հարավային Աֆրիկայի Հանրապետության առաջնությունում ֆուտբոլի մրցախաղերի արդյունքները կանխագուշակած ութոտնուկի հիշատակը: Այս մասին հաղորդել Է Արեւմտյան Գերմանիայի Օբերհաուզենի օվկիանարիումի տնօրեն Շտեֆան Պորվոլը, որտեղ ապրում Էր գլխոտանի կակղամորթը, որը հռչակվել Էր ֆուտբոլի ասպարեզում իր գուշակություններով:

«Մենք շատ կապվել Էինք նրա հետ, եւ նրա պակասը խիստ կզգանք,- նշել Է տնօրենը:- Քանի որ Պաուլը կյանքի օրոք այդքան հռչակավոր Էր դարձել, կարծում ենք, որ տեղին կլինի նրա պատվին հուշարձան կանգնեցնել»,- ընդգծել Է նա: Տնօրենի խոսքով, «Օբերհաուզենի հերոսը» կդիակիզվի, իսկ նրա աճյունը կզետեղվի հատուկ սափորի մեջ: Հուշարձանը կկանգնեցվի օվկիանարիումում՝ շրջապատված ամբողջ աշխարհից ստացված նվերներով եւ այն տեսաֆիլմերի հավաքածուներով, որոնցում պատկերված են 2010-ի աշխարհի առաջնությունում Գերմանիայի թիմի բոլոր մրցախաղերի եւ Իսպանիա – Նիդեռլանդներ հանդիպման արդյունքների կանխագուշակումները:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply