Ջորջ Սորոսը նպաստում է է օրինականցնել մարիխուանի կիրառությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 15:16

Ամերիկացի միլիարդատեր և ներդրող Ջորջ Սորոսը, որ աջակցում է դեմոկրատներին ԱՄՆ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններում, 1 միլիոն դոլար է զոհաբերել`Կալիֆորնիայում մարիխուանի կիրառությունը օրինականացնելու նպատակով: Միջոցները ստացել են այն պահին, երբ Կալիֆորնիայի ընտրողները սկսել են դեմ արտահայտվել թիվ 19 օրենքի դրույթին, որը կարող էր թույլատրել« թարմացնող խոտաբույս» ծխելը Կալիֆորնիայում: Կալիֆորնիայի հասարակական քաղաքականության ինստիտուտի հանրային հարցումները ցույց են տվել, որ Կալիֆորնիայում մարիխուանի օգտագործման օրինականացման դեմ հանդես է եկել ընտրողների 44-49 տոկոսը: Wall Street Journal-ը հիշեցնում է, որ Սորոսը համարվում է մարիխուանի կիրառության  օրինականցման կողմնակից` բժշկական նպատակներով: Այդ օրենքը Կալիֆորնիայում ընդունվել է 1996 թվականին: Հրատարակության կայքէջում Սորոսը գրում է, որ գործող օրենքները, որոնք քրեականացնում են մարիխուանը, հասարակությանը ավելի շատ վնաս են հասցնում, քան` օգուտ: Քրեական հետապնդումները չեն խոչընդոտում մարիխուանի ապօրինի տարածմանը և կիրառմանը: Սա Միացյալ Նահանգներում ամենատարածված թմրանյութն է:Սորոսի կարծիքով`հարկատուները հսկայական գումարներ են ծախսում թմրագործների հետապնդմամբ զբաղվող ոստիկանական ծառայությունների վրա, մինչդեռ պետհսկողությունը գանձարանին կարող է տարեկան միլիարդ դոլար շահույթ բերել: Բացի այդ` Սորոսը ուշադրություն է հրավիրում ամերիկյան կրթական համակարգում թմրանյութերի անկանխակալ մոտեցման վրա.«Ինչպես բոլոր ծնողները, տատիկները և պապիկները, ես մտահոգվում եմ մարիխուանի և թմրանյութերի խնդիր ունեցող երիտասարդներով: Լավագույն  որոշումը ազնիվ և արդյունավետ տեղեկատվությունն է թմրանյութերի մասին»:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply