Ինդոնեզիայում զոհերի թիվը աճում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 14:42

Ինդոնեզիայի արևմտյան մասում արտակարգ դրություն է հայտարարված: Երկիրը հայտնվել է կրակի և ջրի արաքնում: Օվկիանոսի հատակում երկրաշարժը Սումատրա կղզում ուժեղ ցունամիներ է առաջացրել: Իսկ Ճավա կղզում Մերապի հրաբուխն է դուրս ժայթքում:Կան հարյուրավոր զոհեր: 1000-ավորները լքում են իրենց տները: Յուրաքանչյուր ժամ ավելանում է զոհերի թիվը: Սումատրայի արևմտյան առափնյա տարածքում դրամատիկական վիճակ է. այստեղ մի քանի ստորգետնյա ցնցումները ցունամի են առաջացրել: Արշիպելագի տարբեր կղզիների 1000-ավոր տներ ջրով են հեղեղվել: Այս ժամին զոհերի ցուցակում գրանցվել է 113 մարդ:Նվազագույնս`ևս 500 մարդ համարվում է անհայտ կորած:

Որոնողական աշխատանքները դժվարացնում են եղանակի անբարենպաստ պայմանները: Փրկարարները մի քանի ժամ որոնել են ավստրալացիների նավը, որը հայտնվել էր ահռելի ալիքի տակ, նավը հայտնվել է էպիկենտրոնում, բարեբախտաբար նավի կապիտանը իրեն չի կորցրել և հրամայել է անձնակազմին ջուրը նետվել. հրաշքով բոլորը փրկվել են: Ճավա կղզում Մերապի հրաբուխը ակտիվացել է. մի քանի օր խառնարանից ծուխ էր դուրս գալիս: Զոհերից խուսափել չհաջողվեց, մահացավ 25 մարդ, տասնյակները այրվածքներ են ստացել` մարմնի մակերևույթի 40 – 90 տոկոս այրվածքներով, բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Աղետի գոտի են տեղափոխվում փրկարարների նոր խմբեր:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply