Ոստիկանության տեսուչը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 14:05
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վ. Թամրազյանը խախտել է երթեւեկության կանոնները, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Մասնավորապես` Վ. Թամրազյանը 2010թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Բերդ-Իջեւան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ. ունենալով կանխման տեխնիկական հնարավորություն` նա վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Գ. Քալանթարյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
