Թուրք ոստիկանները ադրբեջանցի կնոջը տարել են անտառ եւ շարունակաբար բռնաբարել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 13:58
Ստամբուլի ոստիկանության բարոյական նորմերի պահպանության բաժնի 4 աշխատակից 32-ամյա ադրբեջանցի մի կնոջ տարել են անտառ եւ բռնաբարել։
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ՝ բարոյականության պահապան թուրք ոստիկանների արկածներն սկսվել են Ստամբուլի Ավջըլար թաղամասի Օջաքբաշը բարում, որտեղից ոստիկանները բերման են ենթարկել 11 հոգու, լցրել միկրոավտուբուսը եւ շարժվել։
Բարի տիրոջից 1000 լիրա կաշառք վերցրած ոստիկանները ճանապարհին իջեցրել են բերման ենթարկվածներին՝ մեքենայում պահելով միայն Ադրբեջանի 32-ամյա քաղաքացուհի Ա. Շ.-ին։ Ոստիկանները միկրոավտոբուսով մեկնել են անտառ եւ հերթով բռնաբարել ադրբեջանցի կնոջը։ Բայց սրանով գործը չի վերջացել, քանի որ առավոտյան ոստիկաններն ադրբեջանցի կնոջը տեղափոխել են մեկ այլ վայր եւ սեռական արկածները շարունակել։
Ոստիկանների ձեռքից մի կերպ փախած ադրբեջանցի կինը եւ մյուս տուժածները, այդ թվում՝ բարի սեփականատերը, դիմել են ոստիկանություն։
Դատախազության հրահանգով հիշյալ ոստիկանները ձերբակալվել են, ընթանում է հետաքնննություն։
news.am






Facebook
Tweet This
Email This Post
