Ճապոնիան 2 մլրդ դոլար կտրամադրի Երկրի կենսաբազմազանության պահպանման համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 13:53
Ճապոնիան երկու միլիարդ դոլար կտրամադրի զարգացող երկրներին մոլորակի վրա ապրող կենսաբանական տեսակների շեշտակի կրճատման գործընթացը կանգնեցնելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը: «Մեր սերունդը պետք Է կանգնեցնի կենսաբանական տեսակների ոչնչացումը, որպեսզի ապագա սերունդներին հանձնի (բուսական եւ կենդանական աշխարհի տարբեր տեսակներով) հարուստ Երկիր մոլորակը՝ տիեզերական մասշտաբի գանձը»,- ասել Է վարչապետը Նագոյայում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի երկրների խորհրդաժողովի բացման ժամանակ:
Ավելի վաղ Ճապոնիան հայտարարել Էր 5 միլիարդ դոլար կապիտալով հիմնադրամ հիմնելու մտադրության մասին՝ կենսաբանական տեսակների պահպանման գործում զարգացող երկրներին օգնություն ցույց տալու համար: Լրացուցիչ 2 միլիարդ դոլարը կտրամադրվի երեք տարվա ընթացքում եւ կուղղորդվի բնաջնջումից բուսական եւ կենդանական աշխարհի տեսակների պահպանման միջոցառումների օժանդակմանը:






Facebook
Tweet This
Email This Post
