Թուրքմենստանում նշում են Անկախության օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 13:46
Թուրքմենստանում այսօր նշում են անկախության 19-րդ տարեդարձը: Ինքնիշխանությունը հայտարարվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքների հիման վրա, որը 1991 թվականին անցկացվել է Թուրքմենստանի նախկին խորհրդային հանրապետությունում: Նախօրյակին Անկախության օրվա առթիվ երկրի նախագահին շնորհավորել են շատ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները:
Ըստ ավանդույթի, առավոտյան երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը եւ կառավարության անդամները ծաղիկներ են դրել Անկախության հուշարձանի մոտ, իսկ այնուհետեւ պետության ղեկավարը եւ գերագույն գլխավոր հրամանատարն ընդունել Է զորահանդեսը: Այնուհետեւ տեղի Է ունեցել աշխատավորների շքերթ: Տոնական հանդիսություններին, որոնք կտեւեն երկու օր, մասնակցում են նաեւ թուրքմենական սփյուռքի ներկայացուցիչներ աշխարհի 20 երկրներից, որոնք հրավիրվել են Աշգաբադ:






Facebook
Tweet This
Email This Post
