Թուրինջը` դեղամիջոց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | November 4, 2010 14:25

Իսրայելցի գիտնականները չեն կասկածում, որ թուրինջով (գրեյպֆրուտ) կարելի է բուժել շաքարախտը: Թուրինջն օժտված է բուժիչ հատկությամբ ցիտրուսային ֆլավանոիդ նարինգենինի պարունակության շնորհիվ: Դրանով է պայմանավորված  պտղի դառնությունը: Նարինգենինի ազդեցությունը համարժեք է 2 տիպի շաքարախտով հիվանդներին նշանակվող դեղորայքին:

Պարզել են նաև, որ նարինգենինը գերազանց հակաօքսիդանտ է և բարձրացնում է օրգանիզմի` սեփական ինսուլինի ընկալունակությունը: Այն կարգավորում է քաշը, ազդում լյարդի վրա, չի թողնում, որ այդ օրգանը ճարպեր կուտակի, ընդհակառակը` նպաստում է դրանց այրմանը:

Ավելի վաղ կանադացի գիտնականները պարզել էին, որ նարինգենինը նպաստում է նիհարելուն: Փորձամկների սննդակարգում նարինգենինով հարստացված կերով կարգավորվում էր խոլեստերինի մակարդակն ու քաշը: Իսկ կրծողների մյուս խմբում, որին չէին տվել նարինգենինով հարստացված կեր, գիրություն էր զարգացել, արյան մեջ բարձրացել էլ խոլեստերինի մակարդակը, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունությունը` վերացել:

Դիտվել է 2212 անգամ:
Print Friendly

Leave a Reply