Միացյալ Նահանգերը և Իսրայելը ` կողք կողքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 13:31

ՄԱԿ-ի Գլխավոր  վեհաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին` դադարեցնել պատժամիջոցները Կուբայի դեմ: Բանաձևը ընդունվել է ձայների մեծամասնությամբ, 187 պատգմավոր կողմ է քվեարկել, 3 երկիր ձեռպահ էր, միայն 2 երկիր` ԱՄՆ-ն և Իսրայելը, դեմ քվեարկեցին: Տվյալ պահին հրեական պետությունը աջակցեց իր վաղեմի և հավատարիմ գործընկերոջը:

Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ է դրել Կուբայի վրա 48 տարի առաջ:

Նշենք, որ ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  ընդունած բանաձևերի` Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձևերը միջազգային օրենքի ուժ չունեն և պարտադիր իրագործման ենթակա չեն:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply