Մումիան ուղևորվում է փոստով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 13:01

Բոլիվիայի ոստիկանությունը տեղեկացրել է մի կնոջ կալանավորման մասին, որ կամեցել է Ֆրանսիայի փոստով իսկական մումիա առաքել:Ոստիկանության գնդապետ Ադոլֆո Կարդենասը հայտարարել է, որ Պերուի քաղաքացուհին մարդկային մարմինը փոխադրել է Դեսագուադերո քաղաքի փոստի բաժանմունքից:  Ծանրոցի նշանակման վայրը Ֆրանսիայի Կոմպիենե քաղաքն էր: Մումիան հայտնաբերվել է փաթեթների ստանդարտ ստուգման ընթացքում: Գնդապետ Կարդենասը չգիտի մումիայի իրական  տարիքը, սակայն խոսքը լավ պահպանված մարմնի մասին է, հնարավոր է`ինկերի մշակույթին վերաբերող:

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply