Նիգերիայում կրոնական բախումներ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 12:50
6 մարդ է զոհվել Նիգերիայի կենտրոնական շրջանում, ուր դաժան դիմակայում են քրիստոնյաները և մահմեդականները:Փոխգնդապետ Քինգսլի Ումոն տեղեկացրել է, որ մահմեդականները հարձակվել են քրիստոնյաների` Չևենկուր գյուղի վրա վաղ առավոտյան: Նրա վկայությամբ`հարձակվողները հավանաբար իսլամ քարոզող հովիվներ էին, ովքեր սպանել են 4 դեռահասների և 2 կանանց:
Ումոն նշել է, որ դեռևս ոչ ոքի չեն ձերբակալել: Նա պատմել է , որ հարձակումն իրականացվել է քարոզիչներից մեկի սպանությունից և 30 գլուխ եղջերավոր անասուն գողանալուց հետո: Գյուղը գտնվում է Ջոս քաղաքի մոտ, որը հոգևոր բախումների էպիկենտրոն է, ուր տասնյակ էթնիկ խմբավորումներ պայքարում են արգասաբեր հողերի վրա հսկողություն սահմանելու համար: Քաղաքականությունը, աշխատատեղերը և հողատարածքները կրոնական բախումների հիմնական դրդապատճառներն են: Միայն այս տարի Նիգերիայում այդօրինակ հարձակումներից զոհվել է ավելի քան 500 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
