Intel-ն իր առաջին գործարանն է բացել Չինաստանի տարածքում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2010 12:40

Պրոցեսորների խոշորագույն արտադրող Intel ընկերությունն իր առաջին գործարանն է բացել Չինաստանում, որի կառուցումը նստել է մոտավորապես 2,5 մլրդ դոլար: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը: Դալյան քաղաքում չիպերի արտադրության ֆաբրիկայի շինարարությունը սկսվել էր 2007 թվականին: Դալյանի գործարանից բացի, Intel-ը Չինաստանում հավաքման ու թեստավորման համալիր ունի Չենդում եւ R&D-կենտրոններ` Պեկինում եւ Շանհայում:

Մինչեւ Ընդերկնյայում գործարանի կառուցումն Intel-ի պրոցեսորների արտադրությունը կենտրոնացված էր ԱՄՆ-ում, Իռլանդիայում եւ Իսրայելում: Արեւմտյան շատ ընկերություններ Չինաստանը որպես հեռանկարային օբյեկտ են դիտում ներդրումների համար: Այսպես, երկրում դիրքերն ամրապնդելու համար Dell-ը պատրաստվում է առաջիկա 10 տարվա ընթացքում տեղական շուկայում իր բիզնեսում ներդնել ավելի քան 100 մլրդ դոլար: Վերլուծաբանները գտնում են, որ ընկերությունը բավականին համեստ է գնահատում իր ապագա ներդրումները՝ նկատի առնելով այն, որ միայն 2009 թվականին Dell-ը 23 մլրդ դոլար է ծախսել Չինաստանում:

Դիտվել է 765 անգամ:
Print Friendly

Leave a Reply