ԱՄՆ-ն աֆղանական իշխանություններին փողի պարկ չի տրամադրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 12:11
«ԱՄՆ-ն աֆղանական իշխանություններին «փողի պարկ» չի տրամադրում»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսը: Նրա խոսքով`Վաշինգտոնի օգնությունը Քաբուլին իրականացվում է պետական պաշտոնական ծրագրերի շրջանակում: Միաժամանակ` Գիբսը հերքել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն երբեմն իր վարչակազմին օգնությունը հատկացնում է առձեռն գումարի տեսքով` ընթացիկ ծախսերը հոգալու համար: Քարզայն այդ մասին հայտարարել է այն իրողությունից հետո, երբ երկուշաբթի հաստատել է, որ աֆղանական իշխանությունները այդ կարգի օգնություն ստանում են նաև Իրանից:






Facebook
Tweet This
Email This Post
