Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 11 տարի է անցել
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 27, 2010 11:54
Այսօր հոկտեմբերի 27-ն է. տասնմեկ տարի առաջ` 1999 թվականի նույն օրը ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ դարձան Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, նրա երկու տեղակալներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանն ու Հենրիկ Աբրահամյանը:
Օրենսդիր մարմնի նիստերի դահլիճում արձակած կրակոցների հետևանքով մի քանի նախարարներ ու պատգամավորներ ստացել էին տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունն տեղի է ունեցել 2001 թ. փետրվարի 15-ից 2003 թ. դեկտեմբերի 2-ը: Դատարանի վճռով ահաբեկչության 6 մասնակից դատապարտվել են ցմահ ազատազրկման: Նրանք մեղադրվեցին պետական դավաճանության, ահաբեկչության և քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով:
Զոհերի հիշտակը հարգելու համար այսօր նախատեսված է այցելություն Եռաբլուր: Ծաղիկներ կդրվեն նաև ԱԺ բակում զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:






Facebook
Tweet This
Email This Post
