Խայտառակում են Հայաստանի պատիվը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 27, 2010 11:58
Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում անցկացվող տարբեր տարիքային խմբերի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի երկու տասնյակ ներկայացուցիչներից ամենից վստահը հանդես է գալիս Սամվել Տեր-Սահակյանը: Նա կարողություններն է փորձում մինչև 18 տարեկանների պայքարում: Սամվելը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր երկրի մյուս ներկայացուցիչներն անհաջող են խաղում: Կան նաև անփառունակ արդյունքներ: Մասնավորապես, մինչև 10 տարեկանների մրցաշարի մասնակից Արթուր Հողմրտցյանը հավաքած 3 միավորով 94-րդ հորիզոնականում է, իսկ մինչև 18 տարեկանների պայքարում կարողությունները փորձող Շուշաննա Սարգսյանը նույնպես 3 միավորով հանգրվանել է 72-րդ տեղում: Ընդ որում, կատարվածը պատահականությանը չի կարելի վերագրել: Բանն այն է, որ մեկ տասնյակից ավելի Հայաստանի պատվիրակներն այսպիսի անփառունակ տեղեր են զբաղեցնում: Ինչ խոսք, մեր երկիրը ներկայացնող պատանիներնև աղջիկները մեղավոր են, որ ցածր արդյունքներ են ցույց տալիս, սակայն պարսավանքի հիմնական կրողը պատանեկան շախմատի համար պատասխանատուներն են, ովքեր վատ են նախապատրաստել խաղացողներին, նաև այդ կարողություններով նրանց մրցավայր գործուղել: Իսկ այս ամենը խայտառակում է Հայաստանի պատիվը:






Facebook
Tweet This
Email This Post
