Խոշոր պատահար միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ամերիկյան կայանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 27, 2010 10:45

Խոշոր պատահար է տեղի ունեցել  միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ամերիկյան կայանում, որի մասին հարկադրված էին տեղեկացնել նախագահ Բարաք Օբամային և Պենտագոնի ղեկավարությանը: Շաբաթ օրը` հոկտեմբերի 23-ին, փաստացի շարքից դուրս են եկել համակարգչայինն ցանցի մի քանի բլոկներ, որոնք պատասխանատու էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և նրանց արձակման համար: Հետևանքը  ինչ- ինչ ժամանակ 50 հրթիռների հսկողության կորուստն էր:Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը: Atlantic ամսագրի փոխանցմամբ`միջադեպը տեղի է ունեցել Վայոմինգ նահանգի Ֆրենսիս Ուորենի անվան հենակայանում, ուր տեղակայված է Minuteman-3 տիպի 150 հրթիռ:Մյուս` 300 այդօրինակ հրթիռները, որոնք կան ամերիկյան զինապահեստում, տեղակայված են Հյուսիսային Դակոտայի Մաինո և Մոնտանայի նահանգի Մալմսթրոմ հենակայաններում:Համակարգերի անջատումը ոմն մեկի չար մտահղացման հետևանք չէր:

Դիտվել է 900 անգամ:
Print Friendly

Leave a Reply