ԼՂՀ-ում 12 մլն դրամ է տրամադրվել գիշատիչների դեմ պայքարի համար

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 27, 2010 10:43

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստում ընդունված որոշմամբ` մոտ 12 մլն դրամ կհատկացվի Շշրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությանը` գիշատիչների դեմ պայքարելու եւ դրանց գլխաքանակի կարգավորման նպատակով: Նիստի ժամանակ հաստատվել է նաեւ 2010-2012թթ. կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, որտեղ նախանշված են միջոցառումների իրականացման ժամկետները: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ծրագրի ընթացքը կվերահսկվի`այն ամբողջությամբ, առանց բացթողումների կատարելու համար:

Կառավարության որոշմամբ սահմանել են մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների աշխատանքի եւ հանգստի ռեժիմի առանձնահատկությունները:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստում հավանության են արժանացել ԼՂՀ մի շարք օրենքներում եւ կառավարության` նախկինում ընդունած մի շարք որոշումներում առաջարկված փոփոխություններն ու լրցաումները: Մասնավորապես, հավանություն է տրվել «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» ԼՂՀ օրենքի նախագծին` ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու համար:

Ուժը կորցրած է ճանաչվել «Աշխանանքի վարձատրության մասին» ԼՂՀ օրենքը` որոշ դրույթների` Աշխատանքային օրենսգրքին հակասելու հիմնավորմամբ: Կառավարության հավանությանն են արժանացել «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ԼՂՀ Դատական օրենսգրքում» լրացում կատարելու մասին եւ «ԼՂՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխությունները: «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում առաջարկված փոփոխությունները վերաբերում էին Քաշաթաղի շրջանին:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply