Այս կիրակի անցում կկատարվի ձմեռային ժամանակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 27, 2010 10:36

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ից անցում է կատարվում ձմեռային ժամանակին: Համաձայն «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքի` հանրապետության տարածքում 2010 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` 31-ին, ժամը 03:00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1 ժամ ետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը նշում է, որ  «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1997թ-ին: «Մինչ այդ նույնպես ժամային փոփոխություններ եղել են, սակայն օրենքով սահմանված եւ առավել կանոնակարգված իրականացվել են 1997թ-ից: Օրենքի համաձայն` ձմեռային ժամանակը համարվում է մեր հիմնական ժամային գոտին: Նման պրակտիկա կիրառվում է աշխարհի բոլոր երկրներում»,-ասաց Գ. Բադալյանը: Ժամային փոփոխություն իրականացվում է նաեւ մարտին, երբ սլաքները մեկ ժամ առաջ են տրվում: Ամառային ժամանակին անցում կատարելու նպատակը էլեկտրաէներգիայի խնայողությունն է:

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply