Սարգսյանն ու Ալիևը ԼՂՀ-ի` բանակցություններին մասնակցելու հա՞րցն են քննարկել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2009 15:00

kiro-manoyan-234x300«Մենք նոր չենք սկսել քննադատել Մադրիդյան սկզբունքները, դեռ 2007-ից ասում էինք, որ դրանք կարծես Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրի շարունակությունը լինեն»,- ասաց ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Մադրիդյան սկզբունենքրը ընդունվել են 2007-ի նոյեմբերին:

Մադրիդյան սկզբունքների հիմնական թերությունը Մանոյանը համարում է 1988 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունների անտեսումը:

«Մենք շարունակում ենք պնդել, որ Ղարաբաղյան կողմը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը չպիտի մասնակցի։ Իսկ համանախագահները պետք է պարկեշտ լինեին ու իրենց Ստեփանակերտ չայցելելը չպատճառաբանեն եղանակային վատ պայմաններով»,- ասաց Մանոյանը:

Մանոյանը կարծում է, որ լուրերի արտահոսքից կարելի է ենթադրել, որ երեկվա մոսկովյան Ալիև- Սարգսյան հանդիպման ժամանակ քննարկվել է  ԼՂՀ-ի` բանակցություններին մասնակցելու հարցը: Սակայն բանախոսը վստահ չէ, որ Սարգսյան- Ալիև հերթական հանդիպման արդյունքում որևէ տեղաշարժ կլինի:

Անդրադառնալով հայ- թուրքական հարաբերություններին` դաշնակցական գործիչն ասաց, որ Հայաստանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումն ու հայտարարի, որ հրաժարվում է Թուրքիայի հետ բանակցություններից, այլապես Թուրքիայի ճնշումները հայկական կողմի վրա կշարունակվեն: «Իսկ հարաբերությունները Թուրքիան արդեն սառեցրել է և «Ճանպարհային քարտեզը», չի գործում»,- կարծում է Մանոյանը:

Արտգործնախարարի հրաժարականը պահանջելով ՀՅԴ-ն նպատակ ունի Հանրապետության նախագահին հասկացնել, որ քաղաքականությունը փոխել է պետք, և այս իրավիճակը, որի մեջ հայտնվել է երկիրը, սխալ դիվանագիտության արդյունք է:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply