Թարիք Ազիզին մահվան դատավճիռը կայացրել են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2010 16:57
Իրաքի իշխանությունները այսօր Իրաքի նախկին կառավարության փոխվարչապետ և երկրի ներքին գործերի գերատեսչության նախկին ղեկավար Թարիք Ազիզի մահապատժի դատավճիռը կայացրել են: Այդ մասին իր եթերում հեռարձակել է` բրիտանական` «Սքայ Նյուզ» հեռուստաալիքը: Ազիզը համարվում էր Սադամ Հուսեյնի աջ ձեռքը, սակայն նա ավելի չափավոր դիրքեր է զբաղեցրել, քան նախկին բռնապետը, ով մահվան դատապարտվեց 2006 թվականին:
Թարիք Ազիզը 1979-2003 թթ զբաղեցրել է Իրաքի կառավարության փոխվարչապետի պաշտոնը և Իրաքի պաշտոնական ներկայացուցիչն էր արտերկրում: 1983-1991թթ. նա միաժամանակ ղեկավարել է ներքին գործերի նախարարությունը:Ամերիկյան զորքերի` Բաղդադ ներխուժումից 2 շաբաթ անց`2003 թվականի ապրիլի 25-ին, նա ինքնակամ հանձնվեց: Ամերիկյան հրամանատարության` Իրաքի վարչակազմի 55 պաշտոնյաների որոնման ցուցակում նա զբաղեցնում էր 25-րդ տեղը






Facebook
Tweet This
Email This Post
