Տեղի է ունեցել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 26, 2010 16:00
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ ԱհմադինեԺադի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։ Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։
Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։
Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության։ Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցության և բարեկամության զարգացմանը։

Տեղի է ունեցել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը
2010-10-26
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ ԱհմադինեԺադի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։ Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության։ Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցության և բարեկամության զարգացմանը։

Դիտվել է 1460 անգամ:
Print Friendly

Leave a Reply