Կհամագործակցեն հայ եւ ավստրիացի գործարարները
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 26, 2010 16:37
Հայ գործարարները հնարավորություն կունենան գործընկերներ գտնել ավստրիական շուկայում` շնորհիվ «Մարկետինգի հայկական ասոցիացիայի» եւ Ավստրիայի գործարարների համագործակցության: Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը, նշում է, որ մոտ մեկ ու կես տասնյակ ձեռնարկությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 1-5-ը Հայաստանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ, որից հետո 2011 թ-ի մարտին կմեկնեն Ավստրիա` գործընկերներ գտնելու արտադրանքի արտահանման կամ ներկրման գործում:
«Ընտրվում են նրանք, ովքեր ցանկանում են գործընկեր գտնել Ավստրիայում: Դրանից հետո անցկացնում ենք 9-օրյա դասընթաց` մարկետինգ, ֆինանսներ եւ մենեջմենթ թեմաներով: Դասավանդող մասնագետները գալիս են Ավստրիայից եւ բավական բարձրակարգ են»,-ասաց «Մարկետինդի հայկական ասոցիացիայի» նախագահը: Նրա տեղեկացմամբ` 9-օրյա դասընթացից հետո մասնակից գործարարները ստուգարք են հանձնում, նրանց համար գտնվում են պոտենցիալ գործընկերներ Ավստրիայում: «Հետագայում արդեն ձեւավորվում են գործընկերային հարաբերություններ մեր եւ Ավստրիայի գործարարների միջեւ: Այնտեղ նաեւ անվճար տրամադրվում է թարգմանիչ ու տրանսպորտային միջոց»,-ասաց Ա. Նավասարդայանը:






Facebook
Tweet This
Email This Post
