ԵԱՀԿ-ն դիտարկում է իրականացրել ԼՂ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 26, 2010 16:26

ԵԱՀԿ առաքելությունն այսօր պլանային դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամի ուղղությամբ, Յուսուֆջանլու բնակավայրի մոտակայքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Ինչպես  տեղեկացնում են ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դիտարկումն անցել է` ըստ սահմանված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անտալ Հերդիչը` Հունգարիա, եւ Ժասլան Նուրտազինը` Ղազախստան: Հակառակ կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը` Հունգարիա, եւ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Վիլյամ Պրայորը` Մեծ Բրիտանիա, Քրիստո Քրիստովը` Բուլղարիա: Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply