ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու վերաբերյալ օրինագիծը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 26, 2010 16:17
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության ներկայացրած օրինագիծը: Դրա համաձայն` 2011 թվականից նվազագույն աշխատավարձի չափն աճելու է 2,5 հազար դրամով եւ կազմելու 32 հազար 500 դրամ:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը կքննարկվի ԱԺ-ի հաջորդ քառօրյայում: Հիշեցնենք, որ այս օրինագծերով նախատեսվում է հանրապետությունում բացել օտարալեզու դպրոցներ:
Դիտվել է 1535 անգամ:





Facebook
Tweet This