Հաագայում ստեղծվում է ֆինանսական տրիբունալ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2010 16:06
Հաագան համարվում է աշխարհի իրավաբանական մայրաքաղաք, քանի որ այստեղ են գտնվում միջազգային դատարանները և տրիբունալները: Նախատեսվում է այս քաղաքում ստեղծել ևս մեկ` ֆինանսական տրիբունալ: Տեղի ԶԼՄ-ների տվյալներով`այս տրիբունալին կարող են դիմել բանկերը, ներդրողները, կենսաթոշակային հիմնադրամները և ֆինանսական այլ հաստատություններ` միջազգային բարդ վիճահարույց խնդիրներ հանգուցալուծելու նպատակով: Նախատեսվում է, որ տրիբունալը կգործի 2011 թվականից: Խնդիրը կառույց ստեղծելն է, որն ունենա հատուկ իրավասություն ֆինանսական ոլորտում: Նոր տրիբունալում կընդգրկվեն մոտավորապես ֆինանսատնտեսական տարբեր ոլորտների 100 ճանաչված փորձագետներ:Այս տրիբունալի հաստատումը նախաձեռնել են ֆինանսիստները փակ հանդիպման ժամանակ: Նիդերլանդների Կենտրոնական բանկի ղեկավար Նուտ Վելինկը հայտարարել է, որ այս կառույցը կնպաստի ֆինանսական կայունությանը:






Facebook
Tweet This
Email This Post
