Այգեհովիտում վիճաբանության ժամանակ փայտով հարվածել են 71-ամյա ծերունու գլխին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 15:34

Երեկ  ժամը 16.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխի պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1939 թ. ծնված Վոլոդյա Գ.-ն:

Պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, նույն գյուղի Երկար Թալա հանդամասում, վիճաբանության ժամանակ, 71-ամյա  Վոլոդյա Գ.-ի գլխին փայտով հարվածել է համագյուղացի, 1940 թ. ծնված Ռաֆիկ Գ.-ն:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից  տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ Ռաֆիկ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply