Ավտովթար Մյասնիկյան պողոտայում. 2 մարդ է զոհվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 15:08

Այսօր  ժամը 00.25-ին,«ՎԱԶ-2109»  մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 75 էլեկտրական սյան մոտ բախվել է ճամփեզրի ծառին: Պատահարի հետևանքով ուղևոր, ոստիկանության տրանսպորտային վարչության «Սևան»  կայարանի գծային բաժնի «Չարենցավան»  կայարանի գծային կետի ոստիկան, ոստիկանության ավագ, 1978 թ. ծնված Արայիկ Գալստյանը  տեղում մահացել է, իսկ 1961 թ. ծնված Լիպարիտ Ս.-ն և 1979 թ. ծնված Լևոն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորի»  բժշկական կենտրոն, որտեղ Լևոն Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդմամբ` կատարվում է  նախաքննություն:

Դիտվել է 1748 անգամ:
Print Friendly

Leave a Reply