Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ երկրների նախագահների ավանդական, ոչ պաշտոնական հանդիպումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 18, 2009 14:24

ԱՊՀ մի շարք երկրների ղեկավարներ այսօր կհավաքվեն Մոսկվայում` մասնակցելու ավանդական, ոչ պաշտոնական հանդիպմանը, որը համընկնում է ՌԴ նախագահի մրցանակի համար հերթական ձիարշավի անցկացման հետ: Ձիարշավը կանցկացվի Մոսկվայի կենտրոնական ձիարշավարանում, որի  175-ամյակն է նշվում այս տարի:

Ակնկալվում է, որ այս անգամ կմասնակցեն ԱՊՀ-ի միայն 5 պետությունների նախագահներ` Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի: Հրավիրվել են նաև Հարավային Օսիայի ու Աբխազիայի նախագահները: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը ներկա չի լինի ձիարշավին, քանի որ երկրում նախագահական ընտրություններ են և նա թեկնածու է: Բացի այդ, ինչպես տեղեկացրել են Բակիևի մամուլի ծառայությունը, հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը Ղրղզստանի հյուսիսում գտնվող Իսիկ Կուլի առողջարանում տեղի կունենա Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողով, որին հրավիրված են այդ կազմակերպության մեջ մտնող բոլոր երկրները` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուզբեկստանը: Այս գագաթնաժողովի անցկացման ժամանակը համընկնում է Ղրղզստանի նախագահի հոբելյանին. օգոստոսի 1-ին լրանում է Բակիևի 60-ամյակը:

«Արմենպրես»-ը  հաղորդում է, որ անձնական պատճառներով մոսկովյան միջոցառմանը չի կարող մասնակցել նաև Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամեդովը:

Ուկրաինայի ղեկավարը չի ժամանի, քանի որ, ըստ նրա մամուլի քարտուղարի, «այդ օրը մասնակցում է ավանդական լեռնագնացությանը Գովերլայում, որից հետո կայցելի Ուկրաինայի հունակաթոլիկ եկեղեցու համաուկրաինական միջոցառման Զարավնիցայում»:

«Արմենպրեսը» առանց պատճառը նշելու հաղորդում է, որ Մոսկվա չեն ժամանի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը:

Դիտվել է 1105 անգամ:
Print Friendly

Leave a Reply