Լավագույնների կոչման հավակնորդները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 26, 2010 14:38
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան և «Ֆրանս ֆուտբոլ» հանդեսը հրպարակել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցուցակը: Վերջինումս 23 խաղացողի անուն է: Ահա թե ովքեր են հավակնում լավագույնի պատվին արժանանալու. Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Կարլես Պույոլ (Իսպանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Չավի (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Չավի Ալոնսո (Իսպանիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա),Դանիել Ալվեշ (Բրազիլիա), Ժուլիո Սեզար (Բրազիլիա), Մայկոն (Բրազիլիա), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար), Սամուել Էտո’Օ (Կամերուն), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ), Ասամոա Գյան (Գանա), Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Լիոնել Մեսի (Արգենտինա), Արյեն Ռոբեն (Հոլանդիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա):Աշխարհի լավագույն տղամարդ մարզչի մրցանակին հավակնում են` Կառլո Անչելոտին (Իտալիա, «Չելսի»), Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիա, Իսպանիայի հավաքական), Ալեքս Ֆերգյուսոնը (Շոտլանդիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Պեպ Գվարդիոլան (Իսպանիա, «Բարսելոնա»), Իոահիմ Լյովը (Գերմանիա, Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյոն (Պորտուգալիա, «Ինտեր», Մադրիդի «Ռեալ»), Օսկար Տաբարեսը (Ուրուգվայ, Ուրուգվայի հավաքական), Լուի Վան Գալը (Հոլանդիա, «Բավարիա»), Բերտ Վան Մարվեյկը (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական), Արսեն Վենգերը (Ֆրանսիա, «Արսենալ»): Լավագույնների անունները հայտնի կդառնան 2011-ի հունվարի 10-ին: Պարգևատրությունը կկատարվի Ցյուրիխում:






Facebook
Tweet This
Email This Post
