ՌԴ-ն կստանա ֆրանսիական ռազմական տեխնոլոգիաներ` առանց սահմանափակումների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 14:21

«Միստրալ» տիպի ուղղաթիռներակիրներ արտադրող` ֆրանսիական պետական DCNS ընկերությունը սահմանափակումներ չի դնում Ռուսաստանին տեխնոլոգիաներ մատակարարելու վրա: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է DCNS  ընկերության նախագահ Պիեռ Լեգրոն:Ավելի վաղ` ԶԼՄ-ները ծանուցումներ էին տարածել այն մասին, որ «Միստրալ» տիպի նավերը Ռուսաստանին կվաճառվեն`առանց կառավարման նորագույն համակարգերի: Լեգրոն ընդգծել է, որ ռուս գործընկերների համար նավերը կհանդերձավորվեն` գնորդի  պահանջների համապատասխան, սակայն  ուղղաթիռակիրները կտարբերվեն ֆրանսիական նմանօրինակներից:

Դիտվել է 1024 անգամ:
Print Friendly

Leave a Reply