Քարով հարվածել են 68-ամյա կնոջ գլխին` նրան կողոպտելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 15:02

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրունականի բաժնում երեկ 18:45-ին ահազանգ է ստացվել, որ գանգուղեղի վնասվածքով  բուժօգնության է դիմել 1942 թ. ծնված Հեղինե Գ.-ն:

68-ամյա կինը հայտնել է, որ իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել իր նկատմամբ, քարով հարվածել գլխին ու ձեռքին:

Ժամը 19.00-ին Քաջազնունու փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Միսակ Ս.-ն:

Նա խոստովանել է, որ ինքն է քարով հարվածել Հեղինե Գ.-ին` փորձելով հափշտակել նրա մոտ եղած գումարը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդմամբ` կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply