<<Զվարթնոց>> օդանավակայանում, օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ. 984 գրամ քաշով <<մետամֆետամին>> տեսակի ծանր թմրամիջոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 25, 2010 13:53
Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա չվերթով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:
<<Զվարթնոց>> օդանավակայանում, օտարերկրյա քաղաքացու ուղեբեռի կրկնակի զննությամբ հայտնաբերվել է 1կգ. 984 գրամ քաշով <<մետամֆետամին>> տեսակի ծանր թմրամիջոց, որը չորս կողմից փակված պլաստմասե երկու շերտաթիթեղների մեջ թաքցված էր համակարգչի պայուսակի աստառում:
Դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:






Facebook
Tweet This
Email This Post
