Դիակ` Սեւանա լճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 13:44

Սեւանա լճի «Քաղաքային» լողափի շրջակայքում հոկտեմբերի 25-ին ջրից դուրս է բերվել Սեւան քաղաքի բնակիչ,1936 թ. ծնված Վ. Հարումյանի դին եւ հանձնվել շտապ օգնության բրիգադին:

Ինչպես տեղեկացնում են  Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, նույն օրը` ժամը 20.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզում` Ոսկեհատ-Լեռնամերձ ավտոճանապարհին, դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի 13 ՏՕ 575 պետհամարանիշի ու «Օպել Օմեգա» մակնիշի 22 ՏԼ 754 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը` 1962 թ. ծնված Իսկուհի Կակոյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորները` 1969 թ. ծնված Վազիր, 1973 թ. ծնված Խաթում, 1966 թ. ծնված Մրազ Խուդոյանները տեղափոխվել են Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Վ. Խուդոյանը եւ Խ. Խուդոյանը, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Մ. Խուդոյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվել է ծանր:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply