Առաջին փորձությունը` Նովոսիբիրսկում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2010 13:51

Երևանի «Հատիս» բասկետբոլիստուհիների թիմն ուղևորվեց Նովոսիբիրսկ: Մեր երկրի ներկայացուցիչները նոր մրցաշրջանում բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության շրջանակում խմբային մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնեն: Հոկտեմբերին 27-ին  «Հատիսը» կմրցի Նովոսիբիրսկի «Դինամո-ԳՈՒՎԴ» թիմի հետ։ «Հատիսի» պատիվը կպաշտպանեն` Աննա Բաղդոյանը, Աննա Պոկոյովան, Էրիկա Դևիսը, Ամանդա Ջեքսոնը, Սաթենիկ Մարտիրոսյանը, Քրիստինե Քեփենեկյանը, Գաննա Զարիցկան, Քուիաննա Չենին, Իվա Սերդարը, Մարտինա Զուբակը, Կաելա Չափդելայնը: Թիմի մարզիչն է` Գիա Ղազանչյանը:

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply