Մեդալներ` անհատական պայքարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 26, 2010 13:34

Շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանը «Անկախ»-ին հայտնեց, որ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում կայացած շախմատի ակումբային առաջնության արդյունքների ամփոփումից հետո, մեր երկրի մի խումբ ներկայացուցիչներ մրցանակների են արժանացել անհատական ցուցանիշներով: Լևոն Արոնյանի լավագույնն է ճանաչվել առաջին խաղատախտակի առաջև հանդես եկող շախմատիստների մեջ: Զավեն Անդրեասյանն արժանացել է բրոնզե մեդալի` 6-րդ խաղատախտակի վրա հաջող մրցելույթի համար: Կանանց մրցաշարում անհատական լավագույն արդյունքն ունի Լիլիթ Գալոյանը (4-րդ խաղատախտակ), իսկ Հարիկա Դրոնավալիին (2-րդ խաղատախտակ) և Լիլիթ Մկրտչյանը (3-րդ խաղատախտակ) ստացել են արծաթե մեդալ:

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply