Թուրքական հետախուզությունը խզել է կապերը Մոսսադի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 13:19

Թուրքական Sabah թերթը տեղեկացնում է այն մասին, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը իր կապերը խզել է իսրայելական` Մոսսադից:Թերթի վկայությամբ`հետախուզական կազմակերպությունները, որոնք երբևէ սերտ համագործակցել են, ընդհատել են տեղեկատվության փոխանակումը և համատեղ գործողությունները: Կապերը խզվեցին Թուրքիայի կառավարության համապատասխան որոշմամբ: Իսրայելի իրավասու մարմինները հրաժարվել են հաստատել և կամ հերքել տվյալ տեղեկատվությունը:

Սակայն իսրայելական ԶԼՄ-ները ընդգծել են, որ Թուրքիայի հետ հետախուզական համագործակցությունը ընդհատվել է դեռևս հունիսին: Իսրայելում կասկած է հարուցել այն հանգամանքը, որ Թուրքիայում հետախուզական կազմակերպության ղեկավար է նշանակվել Հաքան Ֆիդանը,ով իսլամիստ վարչապետ Էրդողանի  քաղաքական դաշնակիցներից է և Թուրքիայի քաղաքականության մեջ իրանամետ ուղղության առաջատարը:
Ըստ որում` մի կողմից` Թուրքիայի, մյուս կողմից` ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միջև հարաբերությունները շարունակում են բարդանալ: Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը Եվրոպայի անվտանգության համար համարվում է առանցքային: Թուրքերը պահանջել են, որ հրթիռները նպատակաուղղված չլինեն Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի և Սիրիայի  դեմ, երբ հատուկ սպառնալիքներ  գոյություն չունեն այս երկրների կողմից: Բացի այդ` թուրքերը պահանջել են տվյալների` անսահմանափակ մուտքի իրավունք, որոնք հավաքում է այս համակարգը և պահանջել են նույն տվյալների հաղորդման արգելք դնել  Իսրայելի վրա: Վաշինգտոնը, որը Նոյեմբերի 19-ին  կամենում է  հակահրթիռային համակարգերի տեղադրման հավանություն ստանալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, այլընտրանք չունի:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply