Օբամա. ԱՄՆ-ն կպահպանի հզոր գերտերության կարգավիճակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 12:31

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման National Journal շաբաթաթերթի հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները առաջիկա տասնամյակում կպահպանի հզոր գերտերության  կարգավիճակը: Գնահատելով համաշխարհային քաղաքականության մեջ ուժերի դասավարվածությունը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը առանձնացրել է  Չինաստան, Հնդկաստան զարգացող երկրները, որոնք ունեն ահռելի ներուժ և արդեն իրենց կշիռը օգտագործում են միջազգային ասպարեզում: Այդուհանդերձ`նրա կարծիքով`ԱՄՆ-ն համարվում է մոլորակի հզորագույն պետությունը: Բարաք Օբամայի տեսակետն այն է, որ համաշխարհային հանրությունը, թեպետ  քննադատությունների առկայությանը, իր հիմնական հույսերը կապում է ԱՄՆ-ի հետ, երբ կանգնում է լուրջ խնդիրների առաջ:

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով` տնտեսական խորը ճգնաժամի առկայությանը և հեղինակության անկմանը` Միացյալ Նահանգները նախկինի պես առաջնորդող երկիր է: «Դա նշանակում է, որ մենք մինչ այսօր կարող ենք ազդել միջազգային իրադարձությունների վրա այնպես, որ ամրակայեյենք գլոբալ աշխարհը և մեր սերունդների ապագան և անվտանգությունը, ինչպես նաև մեր կողմը ներգրավենք ողջ աշխարհի տաղանդներին»,- հաստատում է ԱՄՆ-ի ղեկավարը:

Նա կարևորագույն խնդիր է համարել, որ զանգվածային ոչնչացման զենքը չընկնի ահաբեկիչների ձեռքը: Իբրև երկրորդ կարևորություն`համարել է ահաբեկչական ցանցերի ոչնչացումը` նախ և առաջ Աֆղանստանում և Պակիստանում: Ինչ վերաբերում է տնտեսական ճգնաժամին , նա լավատեսորեն է նայում խնդրի կարգավորմանը և հույս ունի, որ 2011 թվականին տնտեսությունը կբարգավաճի` 2010 թվականի համեմատությամբ:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply