Իտալիայի առողջարանում կամենում են արգելել կարճ կիսաշրջազգեստները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 26, 2010 12:00
Կարճ փեշքերը օրենքից դուրս են. Իտալիայի առողջարանային Կաստելլամարե դի Ստաբիա քաղաքում արգելել են ցանկացած, այսպես ասած,«անկեղծ հագուստ»: Այս ցուցակի մեջ են հայտնվել նաև «նստող» ջինսերը, քանի որ , ըստ քաղաքապետի, դրանք ևս գռեհիկ են:Սահմանափակումները վերաբերում են ոչ միան զգեստապահարանին. Բացի այդ` քաղաքացիները չեն կարող անպատիժ ծովեզրից դուրս արևի ճառագայթներ ընդունել, հասարակական վայրերում ֆուտբոլ խաղալ, Աստծուն հայհոյել: Հրահանգը խախտողների համար նախատեսված է 25-500 եվրո: Եկեղեցականները արդեն ողջունել են այս կանոնները: Իր հերթին` տեղի բնակիչները ասել են, որ ուժով մշակույթ չեն հաստատում, իսկ ահա զբոսաշրջիկներին այս կերպ կարելի է վախեցնել:






Facebook
Tweet This
Email This Post
