Պորտուգալիայի ոստիկանները գանձերի քարանձավ են հայտնաբերել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 11:39

Պորտուգալիայի ոստիկանությունը ելուզակային խումբ է հայտնաբերել, որոնք զբաղվում են կեղծված նկարների վաճառքով:  Հայտնաբերված կեղծ գլուխգործոցների հավաքածուն խոշորագույնն է Եվրոպայում: Այս պահեստը հայտնաբերվել է Լիսսաբոնի արվարձանում`«Գանձերի կիրճ» անունը կրող հատուկ գործողությունների ժամանակ: Դա Վինչի , Ռենուար, Մոնե, Մոդիլյանի, Պիկասսո…ամենանշանավոր գեղանկարիչների կտավների պատճեններ…  Հայտնաբերվել են նաև կեղծված հավաստագրեր: Կտավների պատճեններն արվել են բարձր վարպետությամբ և տերերին կարող են միլիոն եվրո չափով շահույթներ բերել: Այս գործարքի տերը Հյուսիսային Եվրոպայի քաղաքացուհի է: Նա արդեն կալանավորված է և շուտով կկանգնի դատարանի առաջ:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply