Բանգկոկը ջրհեղեղների վտանգի առաջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 11:17

Բանգկոկի հեղեղման սպառնալիքի պատճառով քաղաքապետ Սոքհուբանդ Պարիբատրան խնդրել է ոռոգողներին`կտրուկ չիջեցնել Չաոպրագետի մակարդակը ամբարտակներում: Ներկա պահին գետի մակարդակը հասել է առավելագույնին, միաժամանակ ջուրը շարունակում է տեղ հասնել վայրկյանում 4 հազար խորանարդ մետր արագությամբ: Քաղաքապետի խոսքով`եթե ջրի արագությունը հասնի վայրկյանում 5 հազար խորանարդ մետրի`քաղաքը մասամբ կհայտնվի  ջրի տակ: Այդուհանդերձ`նա խնդրել է քաղաքի բնակիչներին խուճապի չմատնվել` հավաստիացնելով, որ Չաոպրա գետ թափվող ջրերը դեռևս կառավարելի են: Թաիլանդի մայրաքաղաքի որոշ շրջաններ գտնվում են ծովի մակարդակից ցածր: Քաղաքապետը կոչ է արել բնակչությանը և վարորդներին` ուշադիր հետևել ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությանը: Ոստիկանության 700 աշխատակից զբաղված է ճանապարհային երթևեկությամբ: Նրանք օգնում են վարորդներին ճիշտ կողմնորոշվել: Հոկտեմբերի 10-ից սկսած` Թաիլանդում ջրհեղեղներից տուժել է 2 միլիոն մարդ: Վերջին տվյալներով`56 մարդ զոհվել է: Երկրում 7 նահանգ աղետի գոտի է հայտարարվել, իսկ Լոպբուրիում և Նակհոն Ռատչասիմայում հայտարարվել է արտակարգ դրություն: Աղետի վնասը կազմում է 2 միլիարդ դոլար:

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply