Աշխատանքի տոնավաճառ` Կոտայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 26, 2010 11:13

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի տանը հոկտեմբերի 29-ին կանցկացվի աշխատանքի տոնավաճառ: Այն կազմակերպում է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը, տոնավաճառին կմասնակցեն շուրջ 40 գործատուներ, որոնք կներկայացնեն արտադրության, առեւտրի, սպասարկման, շինարարության, բանկային, կրթության ոլորտների թափուր աշխատատեղեր: Տոնավաճառի նպատակն է կազմակերպել աշխատանք փնտրողների հանդիպում գործատուների հետ, ծանոթացնել գործազուրկների համար իրականացվող զբաղվածության ծրագրերին, իսկ գործատուներին հնարավորություն տալ գտնել համապատասխան հմտություններով մասնագետներ:

Ա. Սիմոնյանի խոսքով, նման միջոցառումները լավ հնարավորություն են ե’ւ գործատուի, ե’ւ աշխատանք փնտրողի համար: «Փորձը ցույց է տալիս, որ աշխատանքի տոնավաճառների կազմակերպումը բավական արդյունավետ է»,-ասաց նա: Այս տարվա ընթացքում Գավառում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի արդյունքում աշխատանքի է տեղավորվել շուրջ 100, Վանաձորում` 40, Իջեւանում` մոտ 20, Գյումրիում` 40 մարդ: Նշենք, որ նախնական տվյալնեով, նոյեմբերի 6-ին աշխատանքի տոնավաճառ կանցկացվի նաեւ Երեւանում:

Դիտվել է 1136 անգամ:
Print Friendly

Leave a Reply