Քննարկել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները և լուծման ուղիները

Պաշտոնական, Օրվա լուր | | October 26, 2010 10:46

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն երեկ  ընդունել է հանրապետության մշակույթի ու արվետի գործիչներին եւ ոլորտում գործող կազմակերպությունների ղեկավարներին: Ինչպես  տեղեկացնում է  ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունը, հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում առկա հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ մշակութային ոլորտը հանդիսանում է հանրապետության զարգացման եւ այն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու ռազմավարական կարեւորագույն ուղղություններից մեկը, եւ այստեղ առկա հիմնախնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Բակո Սահակյանը նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ավելի ճշգրիտ պատկերացում կազմել մշակութային ոլորտի խնդիրների մասին եւ դրանք հաշվի առնել պետական քաղաքականությունն իրականացնելիս:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանըորին մասնակցել են մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 898 անգամ:
Print Friendly

Leave a Reply