Ադրբեջանի 15 ընտրատարածքներում ներիշխանական «մարտեր» են ընթանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 10:41

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիեւը նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք ընտրությունների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներիշխանական վստահելի աղբյուրը «Ազադլըգ»-ին հայտնել է, որ խորհրդակցությանը հիմնականում մասնակցել են շրջանների գործադիր ղեկավարները:

Ռ.Մեհդիեւն ընտրություններից առաջ Ադրբեջանի շրջանների գործադիր ղեկավարներին մեկ անգամ եւս անհրաժեշտ հանձնարարություններ եւ բացատրություններ է տվել՝ ընտրություններն ինչպես եւ ինչ չափով կեղծելու վերաբերյալ: Ռ.Մեհդիեւը գործադիր ղեկավարների ուշադրությանն է հասցրել, որ «նրանք պետք է գործեն միմիայն նախագահի աշխատակազմից տրվող հանձնարարականներով»: Ռ.Մեհդիեւը սպառնացել է նաեւ օլիգարխների թեկնածուներին: «Նրանց ասեք չխաղան մեր նյարդերի վրա», -պատվիրել է նա` շրջանների գործադիր ղեկավարներին:

«Ազադլըգ»-ին հասած տեղեկություններով, ներկայում մոտ 15 ընտրատարածքներում ներիշխանական խմբավորումների միջեւ դիմակայություն է ստեղծվել: Դեռեւս չի որոշակիացվել, թե այդ ընտրական շրջաններում ովքեր պետք է պատգամավոր ընտրվեն: Ասվում է, որ նույնիսկ գործադիր ղեկավարները չգիտեն, թե իրենք այդ ընտրական շրջաններում իշխանության թեկնածուներից ում օգտին պետք է աշխատեն:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply