Ըստ միջազգային 9 կազմակերպությունների` Ադրբեջանում վախի մթնոլորտ է տիրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 26, 2010 10:33

Իննը միջազգային լրագրողական կազմակերպություններ Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների շեմին «Կարծիքի ազատությունն Ադրբեջանում վտանգված է» կոչված զեկույց են հրապարակել, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը չի կատարում արտահայտման ազատությունն ապահովելու գործում ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հայտնել է, որ զեկույցի հեղինակներից` «Article 19» կազմակերպության գործադիր տնօրենն այդ կապակցությամբ ասել է. «Լրագրողների վրա հարձակվողները գտնում են, որ դրա համար Ադրբեջանում ոչ ոք իրենց չի պատժելու: Ադրբեջանում առկա վախի եւ անպաշտպանվածության մթնորոտի պատճառը նման հանցագործությունների չբացահայտումն է»: Փաստաթղթում նշվում է, որ արտահայտման ազատության այդ վիճակը բլոգերների ձերբակալության, նրանց դեմ քրեական գործեր բացելու նման վախ ստեղծող իրադարձությունների արդյունքն է:

Նման մթնորոտը խիստ անցանկալի է նոյեմբերի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների համար: «Զեկույցը պատրաստվել է սեպտեմբերին Ադրբեջան այցելած առաքելության հավաքած փաստերի հիման վրա: Փաստաթղթում Ադրբեջանի կառավարությանը խորհուրդներ է տրվում, եւ նշվում, որ վախի մթոնոլորտը երկրում վերացնելու եւ արտահայտման ազատության համար պայման ստեղծելու համար կառավարությունը պետք է ապահովի լրագրողների դեմ իրագործված հանցագործությունների հետաքննությունը, ազատ արձակի ներկայում կալանման մեջ գտնվող լրագրողներին ու բլոգերներին, եւ վերացնի բամբասանքի եւ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքների նորմերը:

Զեկույցը համատեղ պատրաստել են Ադրբեջանի գծով Միջազգային համագործակցության խումբ ստեղծած «Article 19», «Freedom House», «Indexon Censorship», «International Federation of Journalistis», «Media Diversity Institute», «Open Society Foundations», «Press Now», «Reporters Without Borders», «World Association of Newspapers and News Publishers» կազմակերպությունները», -հայտնել է ռադիոկայանը:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply