ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 25, 2010 19:57

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։
Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիարկության անդամները։
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու պետությունների։ Իրագործվել և իրագործվում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն հարաբերությունների նոր մակարդակ, մասնավորապես ապրանքաշրաջնառության ծավալը Հայաստանի և Իրանի հանրապետությունների միջև կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանյութեր և այն։

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply