Նիգերիայում 1500մարդ խոլերայի համաճարակի զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 17:09

Նիգերիայում խոլերայի համաճարակի զոհ դարձավ 1500 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը: Այս թիվը 4 անգամ գերազանցում է օգոստոսին երկրի կառավարության հրապարակած տվյալները: ՄԱԿ-ի տվյալներով`Նիգերիայում խոլերայից զոհվել է1555 մարդ: Հունվարից այս երկրում գրանցվել է վարակակիրների`38 173 դեպք: Տարանցիկ հիվանդության բռնկման պատճառ են դարձել հորդառատ անձրևները, ջրհեղեղները գյուղական վայրերում, ուր չկա  խմելու ջուր և բացակայում են սանիտարական պայմանները: Իբրև կանոն` հիվանդությունը տարածվում է ջրի և սննդի միջոցով, որոնք աղտոտված են բակտերիաներով:  Օգոստոսին Նիգերիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ խոլերայի զոհերի թիվը հասել է 352-ի և նախազգուշացրել է համաճարակի վտանգի մասին: Նշենք, որ նման իրավիճակ է նաև Հայիթիիում. Հոկտեմբերի 24-ի տվյալներով` այս երկրում խոլերայից զոհվել է 250 մարդ, մոտավորապես 3000-ը հոսպիտալացվել են:

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply