Լիվնի. թուրքական նավատորմը քաղաքական վակուում է հարուցել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 25, 2010 16:40
Իսրայելի ընդդիմության ղեկավար Ցիպի Լիվնին երկուշաբթի ցուցմունք է տվել թուրքական հանձնաժողովին, որը զբաղվում է Mavi Marmara նավի հարցերով: Հիշեցնենք, որ այս նավը կամենում էր Գազայի հատված սպրդել` ի հակառակ գործող շրջափակման: «Թուրքիան օգտվել է քաղաքական վակուումից` սադրիչ նպատակներով կամենալով լեգիտիմություն տալ ՀԱՄԱՍ խմբավորմանը: Թուրք սադրիչները չեն ջանացել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնել, ի դեպ նրանց առաջարկված էր միայն այդ տարբերակը, նրանք քաղաքական ակտ են ծավալել` ի հակառակ միջազգային հանրակցության որոշման: Ցիպի Լիվնին ընդգծել է, որ միջազգային հանրակցությունը սխալ է թույլ տվել` ՀԱՄԱՍ-ին թույլատրելով մասնակցել Պաղեստինյան ինքնավարության ընտրություններին:






Facebook
Tweet This
Email This Post
