Բարձրաձայնել են Լիստևի սպանության հնարավոր պատվիրատուների և սպանողների անունները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 25, 2010 16:08
ԶԼՄ_ները պարզել են Տամբովի խմբավորման անդամներից մեկի ` Յուրի Կոլչինի հետաքննության մանրամասները: Նրան մեղադրում են Պետդումայի պատգամավոր Գալինա Ստարավոյտայի սպանության հարցում: Կոլչինը բարձրաձայնել է հեռուստալրագրող Վլադիսլավ Լիստևի սպանության հնարավոր պատվիրատուների և սպանողների անունները: Կոլչինը 2005 թվականին դատապարտվել է 20 տարի ուժեղացված կարգի բանտարկության` Ստարավոյտայի սպանությունը կազմակերպելու համար: Համաձայն ԶԼՄ-ների ծանուցումների` Լիստևի սպանության պատվիրատուների թվում` Կոլչևը նշել է Մեծ Բրիտանիայում ապրող հայտնի գործարար Բորիս Բերեզովսկու անունը, քրեածին հեղինակություն Վլադիմիր Բարսուկովի, և 2003 թվականին սպանված Կոնստանտին Յակովլևի անունները: Նրա խոսքով` հայտնի հեռուստալրագրողի սպանությունը կապված է գովազդների դիմաց ОРТ.-ի գումարային հոսքերը Լիստևի` կարգավորելու փորձերի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
