Խորհրդային հրեաների մասին ռուս- իտալական համատեղ կինոնկար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 25, 2010 15:23

Ռուսական կինոն աջակցող հիմնադրամը և  Իտալիայի պետական  Cinecitta’ Luce կինոստուդիայի առաջին համատեղ կինոնախագիծը կվերաբերի խորհրդային հրեաներին, ովքեր 1980-ական թվականներին տեղափոխվեցին Հռոմի մոտակայքում գտնվող` Լադիսպոլի ավան: Սա փոքր ծովափնյա քաղաք է ` Հռոմից ոչ հեռու, ուր 1988-90-ական թվականներին  բնակություն հաստատեցին խորհրդային վտարանդի հրեաները, ովքեր Իսրայելի փոխարեն` կամեցան մուտք գործել Ամերիկա: Նրանց ուղին ԽՍՀՄ_ից Վիենա էր, ուր նրանք ամերիկյան անցակարգ էին  ակնկալում:80-ական թվականների վերջին Ամերիկա փոխադրվել կամեցողների  թիվն այնքան մեծ էր, որ ամերիկյան դեսպանատունը չէր հասցնում ուսումնասիրել նրանց հայտարարությունները, իսկ եթե հասցնում էլ էր,ապա շատ դեպքերում մերժում էր նրանց : Հետևանքը Լադիսպոլում բազմահազարանոց համայնքի առկայությունն էր. տեղի  բնակիչները նույնիսկ  ռուսերենով ցուցանակներ էին կախում խանութի ցուցափեղկերում:

Ավելի վաղ  Cinecitta’ Luce-ի գլխավոր տնօրենը բացատրել է, որ հիմնադրամի  պայմանագրի շրջանակներում`  տարեկան կտրամադրվի 2 միլիոն եվրո` իտալական- ռուսական կինոարդյունաբերության համար` անկախ այն հանգամանքից, թե կինոնկարները կնկարահանվեն Իտալիայում, Ռուսաստանում, թե  մի երրորդ երկրում:« «Հիմնական նախապայմանները կինոարդյունաբերության չափորոշիչներն են, որոնք վերաբերում են ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին և կոմպոզիտորներին: Բավարար է այն, որ նախագիծը հավանության արժանանա և համագործակցեն ռուս դերասանները»,- հաստատել է Սովենան: Նա նաև տեղեկացրել է, որ 2011 թվականին Ռուսաստանում Իտալիայի  տարվա և Իտալիայում Ռուսաստանի տարվա  շրջանակներում կանցկացվի իտալական կինոյի խոշոր փառատոն, երբ կցուցադրվեն իտալացի ռեժիսորների 50-ականների փաստավավերագրական կինոնկարները: Նրանց թվում են Անտոնիոնիի և Բերտոլուչիի կինոնկարները: Բացի այդ` իտալացիները ծայրահեղ շահագրգիռ են ռուսական ֆիլմադարանների հետ համագործակցության հարցում, մասնավորապես` նրանց հետաքրքրում է  Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի կողմում կռված իտալացիների ողբերգական նահանջները ներիկայացնող տեսանյութերը:

Իտալացիները և ռուսները համատեղ կինոնկարահանման ահռելի փորձ ունեն: ԽՍՀՄ-ում արևմտյան գումարներով առաջին կինոնկարը «Կարմիր վրանն» էր, որի պրոդյուսերը Ֆրանկո Կրիստալդին էր` Կլաուդիի Կարդինալեի քաղաքացիական ամուսինը: Կլաուդիան խաղում էր կանացի գլխավոր դերը, կինանկարում նրա գործընկերներն էին Շոն Քոններին, Մասսիմո Ջիրոտտին, Դոնատաս Բանիոնիսը, Յուրի Վիզբորը, Յուրի Սոլոմինը և Նիկիտա Միխալկովը, ռեժիսորը Միխայիլ Կալատազովն է, երաժշտությունը գրել են Ալեքսանդր Զացեպինը և Էննիո Մորիկոնեն:

Իսկ 1970-ականներին Սերգեյ Բոնդարչուկը  էկրանավորեց «Վատեռլոն», 1973 թվականին Էլդար Ռյազանովի «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» կինոնկարն էր, որին մասնակցել է լեգենդար պրոդյուսեր Դինո Դե Լաուրենտիսը: Գրիգորի Չուխրայը ` Ջանկառլո Ջանինիի և Օռնելա Մուտիի հետ նկարահանեց«Կյանքը հրաշալի է» կինոնկարը, Նիկիտա Միխալկովի«Սև աչքերում» կինոնկարում խաղացին Մարչելլո Մաստրոյանին: Ռուս- իտալական  համատեղ գործունեության վերջին հաջողությունը կապված է պետերբուրգցի դերասանուհի Քսենիա Ռապորտի անվան հետ, ով Ապենինյան թերակղզում ավելի շատ է նկարահանվում, քան` Ռուսաստանում: 2007 թվականին նա ստացավ իտալական գլխավոր կինոպարգևը` Դավիդ Դոնաթելլո`Ջուզեպպե Տորնատորեի «Անծանոթուհին» կինոնկարի համար: 2008 թվականին  ռուս դերասանուհին արժանացավ Վենետիկի կինոփառատոնի բացողի և փակողի պատվին:

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply